Սննդակարգում հավի ձվի ընդգրկումը կանանց մոտ նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, գրում է The Health Essentials ամսագիրը։
Այս պարզ ու մատչելի սնունդը պարունակում է ավելի քան 12 հիմնարար վիտամիններ, այդ թվում նաև B, A, E, K խմբի վիտամիններ։ Ձվի մեջ առկա վիտամին D-ի քանակությունը զիջում է միայն ձկան յուղին։ Բավակնաչափ ցածր կալորիականությամբ՝ 100 գրամում մոտ 150 կալորիա, ձուն ապահովում է օրգանիզմին մագնեզիումով, ծծումբով, պղնձով, բորով, կոբալտով։
Վերջերս ամերիկացի դիետոլոգները հավի ձվի մասին ևս մեկ կարևոր բացահայտում են արել։ Ձվի դեղնուցը, որը հաճախ համարվում է «վտանգավոր», կնոջ օրգանիզմին տրամադրում է օմեգա-6, որը կանխում է օրգանիզմում բորբոքային պրոցեսներն ու վերականգնում բջիջները։
Ձուն նաև օգտակար է հղիներին ու կերակրող մայրերին, ինչպես նաև հղիություն պլանավորող կանանց, քանի որ այն պարունակում է ֆոլաթթու, որը շատ կարևոր դեր է կատարում բջիջների արտադրության համար, օգնում է երեխայի ճիշտ զարգացմանն ու պաշտպանում է կնոջ առողջությունը։
Աղբյուրը՝ Life.panorama.am