▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդում հանցագործության մասին.Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաղորդում հանցագործության մասին

Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ։ Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը։ Այս մասին եղել են ահազանգեր և՛ քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ խնդրից տեղյակ է Կենտրոն վ/շ ղեկավարը, սակայն շենքի ապականումը շարունակվում է։

Ավելին, այս ապօրինությունը կատարվում է Կենտրոնի թաղապետի պատուհանից հարյուր մետր այն կողմ, սակայն ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով բազմաթիվ բողոքներ մնացել են անարձագանք։ Դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առարկա դառնա, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում, իսկ շինարարության ընթացքն ահազանգերից հետո շարունակվում է։ Շենքի տանիքը անհապաղ պետք է բերվի իր նախնական տեսքի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին