▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բժիշկը Գերմանիայից վերադարձել է ՀՀ` լսելով ռեանիմատոլոգների պակասի մասին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը  ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Լավագույններից՝ մեր շրջանավարտ Արսեն Մանուկյանը!!!

ԵՊԲՀ շրջանավարտ, ով իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս !!!

Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։
Ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին