▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի. Արամ Առաջինը դիմել է հոգևորականներին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դիմել է հոգևորականներին:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հորդոն և գնահատանք մեր հոգևորականներին.

Այսօր, որևէ ժամանակից ավելի, Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով եւ ժողովրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգևորականին կոչումը։

Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ և կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետեւում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։ Թող մեր Տերը Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակներուն համար»,- ասված է Արամ Ա կաթողիկոսի խոսքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին