Հայ երգչուհի Իրու Խեչանովը «The Voice» երաժշտական նախագծի եզրափակիչում է: Փետրվարի 2-ին պարզ կդառնա հաղթող մասնակցի անունը, ով էլ Վրաստանը կներկայացնի Եվրատեսիլում։
Ազգությամբ հայ երգչուհի Իրու Խեչանովը 22 տարեկան է: Ավարտել է Կոնսերվատորիայի երաժշտության գործիքավորում բաժինը, որտեղ սովորել է երաժշտություն գրել, մշակել և ստեղծագործել։ Իսկ այժմ Կովկասյան համալսարանում PR-ի բաժնի մագիստրանտ է։ Երգարվեստում իր առաջին քայլերն արել է 8 տարեկանում: Իրուն մասնակցում է «Անաբանա» ծրագրին և հաղթում։ Դրանից հետո սկսվում է նրա բուռն գործունեությունը երգի ասպարեզում։ Մասնակցում է Մանկական Եվրատեսիլին, հետո միջազգային մրցույթներ և բեմեր, իսկ հիմա արդեն «The Voice»-ը:
«Այս մրցույթի ընթացում շատ դժվարություններ եմ հաղթահարել, հասցրել եմ ներկայանալ տարբեր ժանրերի երգերով։ Բայց կարծում եմ, որ այդ բոլոր դժվարությունները պատվով եմ հաղթահարել։ Այդ ամենի հետ միասին ունեմ շատ ծանրաբեռնված գրաֆիկ, համալսարանում քննություններ, երաժշտական տարբեր նախագծեր: Ապագայում ծրագրում եմ երգարվեստն ու PR-ը համատեղելով նորովի ներկայանալ շոու-բիզնեսում», – Jnews-ի հետ զրույցում ասաց երգչուհի Իրու Խեչանովը, որ ծրագրում է իր հեղինակային երգերից սոլո ալբոմ թողարկել, որի ստեղծմանն աջակում է երգահան Գիգա Կուխիաձեն՝ իր թիմի հետ միասին: Երգչուհին անհամբերությամբ է սպասում, թե երբ է հեռուսատիտողը լսելու իր հեղինակային երգերը։
«Ուզում եմ նշել, որ «Voice»-ն ինձ համար շատ լավ փորձ է կյանքի այս փուլում։ Առաջին հերթին ուզում եմ, որ այս նախագծում հասնեմ հաջողության: Ես վստահ եմ, որ կարող եմ անել դա, այս մրցութում հաղթելու դեպքում, ես Վրաստանը պատվով կներկայացնեմ Եվրատեսիլում և կգրավեմ առաջատար հորիզոնական», – վստահեցնում է հայ երգչուհին:
Իրու Խեչանովը շնորհակալություն է հայտնում Ջավախահայությանն այս ընթացքում իր կողքին կանգնելու և աջակցելու համար, և կոչ է անում նրանց շարունակելու նույն ակտիվույթամբ քվեարկել իր օգտին։