▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երիտասարդները Երեւանի Ազատության հրապարակում հրկիզել են Թուրքիայի դրոշը

Ապրիլի 23-ի ուշ երեկոյան մի խումբ երիտասարդներ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ակցիա են իրականացրել Երեւանի Ազատության հրապարակում։

Ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Մանուկյանը սոցիալական հարթակի ուղիղ եթերում հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ապրիլի 23-ի ավանդական ջահերով երթն այս անգամ տեղի չի ունենում, սակայն ինքն ամեն տարվա այս օրը այրելու է Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը, քանի դեռ այդ երկիրը չի առերեսվել պատմության հետ։

«Ի նշան բողոքի թուքական կառավարության ժխտողական քաղաքականության և ի նշան իմ պահանջատիրության ես վառում եմ այս դրոշը», հայտարարել է երիտասարդը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին