▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գլդոնով հետևում եմ ասֆալտի ծածկույթի խտացման մակարդակին․ Սուրեն Պապիկյան

Ինչպե՞ս Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խորը շունչ քաշեց

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Էրդողանը Բաքվում անդրադարձել է Արցախի հարցին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել. . .

Գրիգորի Հայրապետովը ազատվել է ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնից

Ձեզ տեսնենք, տղե՚րք...Նիկոլ Փաշինյանը՝ մեր հավաքականի ֆուտբոլիստներին

Այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք. Արմեն Սարգսյանը՝ Գեորգի Գախարիային

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար

Ելույթս ընդհատվեց ծափերով, իսկ հետո մոտենում էին և շնորհակալություն հայտնում. Արարատ Միրզոյան

Եվրո-2020․ Ֆինլանդիա-Հայաստան. ՈւՂԻՂ

Վիտալի Բալասանյանը փակագծերը չի բացում

Յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է և լուծումներն էլ պետք է բխեն դրանց. . .

Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ է մեկնել Էկոնոմ դասով. «Արմենիա» ավիաընկերություն

Մեր պարբերական հանդիպումներից ոչ բոլորի մասին է հանրությունը տեղեկանում. Փաշինյանն ընդունել է. . .

Դավիթ Սանասարյանը ներկայացրել է ողջ եղելությունը «դեպքի» վայրից

Գեորգի Գախարիայի հետ հանդիպումը շարունակում ենք ընդլայնված կազմով. Նիկոլ Փաշինյան

Աննա Հակոբյանը Ժնևի հյուրանոցի ննջասենյակից սելֆի է հրապարակել

Հայկ Մարությանի անունից շնորհակալություն եմ հայտնում Տարոն Մարգարյանին. Անի Սամսոնյան

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

«Մարտի 1-ի» գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում

Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն. Արսեն Թորոսյան

«Տեղի է ունենում ապօրինի շինարարություն». Զարուհի Փոստանջյանն ահազանգում է

Հայ-վրացական նոր մակարդակի հարաբերությունները վերջին 1,5 տարվա ձեռքբերումներից է. Նիկոլ Փաշինյան

Ուրախ եմ Երևանում հյուրընկալել Վրաստանի իմ գործընկերոջը. Նիկոլ Փաշինյանի տեսանյութը Բ-26-ից

Արամ Օրբելյանը ՍԴ-ում գաղտնի հանդիպումներ է ունեցել Հրայր Թովմասյանի հետ․ հրահանգ է եղել. . .

Կին պաշտոնյան կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ-ի բացահայտումը

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու. Գագիկ Սուրենյան

Անընդունելի եմ համարում ուրիշի արտաքինի վերաբերյալ քննադատություններ անելը. ես շատ հպարտ եմ.. . .

Ոստիկանությունն ուսումնասիրում է Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վթարի ենթարկելու մասին. . .

Փաշինյանն ու ՄԽ համանախագահներն անդրադարձել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլերին

Կոչ կանեմ չտրվել էժանագին սադրանքների. Արայիկ Հարությունյան

«Սա յազվություն չէ. պատրաստ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ». Հրանտ Բագրատյան

Գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների գլխաքանակը. Նաիրա. . .

Բոլորով գնում ենք դբա լավը․ Նիկոլ Փաշինյան

Նրանց համար, ովքեր տարակուսանքներ ունեն դրեսկոդի մասով․ Աննա Հակոբյան

Չեմ կարողանում դեռ ուշքի գալ. Քիմ Քարդաշյանի անդրադարձը՝ Արմեն Սարգսյանին, Ցեղասպանությանը և ոչ միայն

Անհետ կորած երեխայի մայրը վերակենդանացման բաժանմունքից կոչով դիմել է մարդկանց

Մի քիչ պերեդոզ էր, հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլեւս չեն զանգում

Թրամփը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ

Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս. . .

Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. դեսպանատուն

Այդ կինն ինձնից 300.000 դրամ փող էր պահանջում ու սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի

Անի Զախարյանը կփորձի դառնալ ՀՀ վարչապետ. նա հեղափոխություն կանի

Չափազանց կարևոր է, որ հանրությունը պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին․Փաշինյան

Փաշինյանը կմասնակցի Վանաձորի տոնին․ կառավարության նվերը՝ տարածաշրջանում աննախադեպ. . .

Հայ գիտնականները գտել են ադրբեջանցիների ու թուրքերի հարձակումներից ազատվելու ու նրանց լռեցնելու ձևը

Արցախի Քարինտակ գյուղի հարավ­ արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու ազդոսկր և ձկան ողնաշարի մասնիկներ,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը:

«Արցախը Հայկական լեռնաշխարհի այն տարածքն է, որը լի է պատմական հուշարձաններով: Պեղումները սկսկել ենք 2002 թվականին՝ Ազոխի քարանձավում, որտեղ 1960-ական թվականներին պեղումներ էին կատարում ռուսներն ու ադրբեջանցիները: Այն, ըստ էության, ոչ թե համալիր, այլ քարանձավ է, որտեղ 13 մետր խորությամբ մշակութային շերտ կա և պարունակում է մոտ 300.000 տարվա պատմություն: Այդ համալիրը բնակեցված է եղել վաղ նեանդերթալյան մարդու ժամանակաշրջանից: Ուսումնասիրեցինք նաև մյուս քարանձավները և առանձնացրեցինք Ալեքսանա Ղուզեն, որը գտնվում է անտառում:  Ղուզե նշանակում է ստվերի տակ: Քարանձավն ունի եզակի նշանակություն: Այստեղ, ի տաբերություն Ազոխի, ԴՆԹ-ի պահպանման պայմանները շատ լավն են: Այսինքն, եթե գտնենք մարդու ոսկորներ, բեկորներ՝ 30.-40.000 տարվա վաղեմությամբ, ապա ԴՆԹ-ն անջատելու հավանականությունը շատ մեծ է, իսկ, ահա Ազոխի քարանձավի վերևի շերտը 100.000 տարվա հնություն ունի և մեր բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ ԴՆԹ անջատելն անհնար է, այն քայքայվել է: Սա նշանակում է, որ գենետիկական տվյալները չենք կարողանա համեմատել տարբեր շերտերում»,-նշեց հնէաբանական արշավախմբի ղեկավարը:

Անդրադառնալով հայտնաբերված նախնադարյան մարդու ազդոսկրին և ձկան ողնաշարի մասնիկներին՝ Լևոն Եպիսկոպոսյանը հայտնեց, որ Ալեքսանա Ղուզեն ունի հստակ տվյալներ՝ այնտեղ մարդու ապրելու վերաբերյալ.

«Գործիքներ, ոսկորներ գտնելը դա ապացուցեց, իսկ անցած տարի էլ մեր նախնիներին պատկանող մեկ ատամ գտանք, որը 6-6.5 հազար տարվա վաղեմություն ուներ: Հաջողվեց պարզել նաև ԴՆԹ-ն: Այս գտածոն ևս մեկ անգամ վկայում է ժառանգական անընդհատության փաստի մասին:

Հայտնաբերեցինք նաև ազդոսկրի բեկոր, որն այնքան էլ լավ չի պահպանվել, բայց հուսով ենք, որ որոշակի գենետիկական նյութ կգտնենք այդ գտածոյից:

Գտել ենք նաև մոտ 70-80 սմ երկարություն ունեցող ձկան ող»,-մանրամասնեց բանախոսը:

Միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավարի հաղորդմամբ՝ շուտով մեծ հոդված կհրապարակվի արտասահմանյան գործընկերների հետ, որտեղ ցույց են տալիս անընդհատությունը.

«Սա թույլ է տալիս պնդել, որ հայ ժողովուրդը կենսաբանորեն բնիկ ժողովուրդ է: Մենք 6-7 հազար տարի առաջ ապրած բնակչության հետնորդներն ենք»,-նշեց  Լևոն Եպիսկոպոսյանը:

Լևոն Եպիսկոպոսյանի փոխանցմամբ՝ պեղումները շարունակական են լինելու և կատարվելու են  տարբեր երկրներից ժամանած իրենց  գործընկերների հետ.

«Այսպիսի փորձ կա: Երբ առանց գործընկերների ենք հոդված հրապարակում, ապա մեզ վրա են հարձակվում ադրբեջանցիներն ու թուրքերը, իսկ երբ աշխատանքը տպագրում ենք գործընկերների հետ՝ լռում են»,-եզրափակեց նա:

Անի Կարապետյան

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին