Հայ հայտնիներն համացանցում իրենց աջակցությունն են հայտնում ու առողջություն են մաղթում Արամ Վարդանյանի ( Վստրեչի Ապեր) թոռնուհուն՝ հինգամյա Էլինային։
Հիշեցնենք, որ երկու օր առաձ ոստիկանական գործողություններ էին տեղի ունեցել Արամ Վարդանյանի բնակարանում։ Աղջիկը վախեցել է ոստիկանների հարձակումից, վախից պապանձվել, նա կորցրել էր խոսելու ունակությունը և տեղափոխվել հիվանդանոց։
-Մեր սիրելի Էլինա, դու շատ տաղանդավոր ես, շարունակիր երգել և ուրախացնել մեզ,-գրել է Արման Հովհաննիսյանը։
-Քաղցրիկ և տաղանդավոր Էլինա․․․,-գրել է երգիչ Արմենչիկը։
-Առողջություն քեզ, պուճուր ջան։
-Շուտ ապաքինվիր։ Այս գրառումների հեղինակներն են Գարիկ Պապոյանն ու Մերի Հակոբյանը։
-Առողջություն քեզ, սիրելի փոքրիկ,-գրել է Վաչե Թովմասյանը։
-Շուտ առողջացիր,սիրուն Էլինա, հաստատ ուրիշ տարբերակ չկա,-սա էլ Քրիստինե Պեպելյանի գրառումն է։
Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն էլ հետևյալ գառումն է կատարել․
«Ինչ անմարդկային պետք է լինես աղջիկ երեխայի վրա զենք պահես...
Ու նման ոստիկաննե՞րն են մեզ պաշտպանում․․․
Ոչ մի արդարացում չի կարող լինել...!!!
Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար»։
Հիշեցնենք, որ Էլինան տեսահոլովակ ունի նկարած՝ նվիրված պապին: Ասում են, որ երազում է երգչուհի դառնալ:
Վստրեչի Ապերի 5-ամյա թոռան եւ զինված ոստիկանի դրվագը՝ ստորև․