▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հերոսուհի՝ թուրքական սերիալում

Թուրքական ATV հեռուստաընկերությունով եթեր հեռարձակվող «Թաթար Ռամազան» հեռուստասերիալում հերոսուհիներից մեկը հայուհու է:

Հայուհու կերպարը մարմանավորում է թուրք հայտնի դերասանուհիներից Օզգե Օզփիրինչջին։ Գրում է «թուրքագիտական պորտալը»:

Նոր սկսված սերիալը, որը, ըստ թուրքական մամուլի, արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից, տեղ է հատկացրել Ալին անունով հայ աղջկան, ով երգչուհի դառնալու համար վաղ երիտասարդ տարիներին հեռանում է տնից։ Նա ապրում է միայնակ և երգում է տեղի գինետներից մեկում։ Նրա կյանքը լի է բարդություններով, որը նա փորձում է հաղթահարել երաժշտության միջոցով։

Նշենք, որ վերջին շրջանում թուրքական ֆիլմերում ու սերիալներում հաճախ են հայուհի հերոսներ հայտնվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին