▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մասնագետներն ուսումնասիրել են կոռուպցիայի դեմ պայքարի սինգապուրյան փորձը

 

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, Սինգապուր այցելության երկրորդ օրը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում սինգապուրյան փորձն ուսումնասիրելու նպատակով, այցելել է Կոռուպցիոն գործընթացների հետաքննության բյուրո (CPIB): Հանդիպմանը պատվիրակությանը ներկայացվել է բյուրոյի ստեղծման և կայացման պատմությունը, ինչպես նաև վերջին տասնամյակի հիմնական ձեռքբերումները, որպես առանձին անկախ պետական մարմին գործելու առավելությունները և գրանցված հաջողությունները:

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят и костюм

Սինգապուրյան գործընկերները ներկայացրել են նաև կոռուպցիոն դեպքերի հետաքննության վերաբերյալ վիճակագրական տվյալներ,  կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնութագրող ցուցանիշներ:

Այնուհետև ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը  հանդիպում է ունեցել Սինգապուրի հեղինակավոր՝ երկրի առաջին վարչապետ Լի Քուան Յույի անվան Հանրային քաղաքականության համալսարանի ղեկավարության հետ: Համալսարանի համատնօրեն, պրոֆեսոր Ֆրանչեսկո Մանչինիի հետ բանակցվել են հանրային կառավարման և հանրային քաղաքականության ասպարեզներում համատեղ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկվել են Լի Քուան Յույի անվան համալսարանի և ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջև հետբուհական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նշված ոլորտում մասնագիտացված ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ մագիստրատուրիայի ծրագիր  կազմակերպելու հարցում: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակելու 2018-2019թթ.ին հանրային կառավարման ոլորտում երկկողմ փոխգործակցության ապահովմանն ուղղված գործողությունների ճանապարհային քարտեզ:

Պրոֆեսոր Մանչինին ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնի հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագիր ուրվագծելու նպատակով:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին