Կյանքի 90-րդ տարում վախճանվել է ՀՀ Ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը:
Նա ծնվել էր 1923 թվականին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), ուսանել Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետ` Կահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1962թ.-ին նա ընտանիքի հետ միասին հայրենադարձվել էր Հայաստան:
Նա բնանկարների ու նատյուրմորտների անգերազանցելի վարպետ էր, մարդ, որն ընդունակ էր մի քանի վրձնահարվածներում խտացնել մի ամբողջ գաղափարաոսություն, զգացում, հույզ, պատմություն:
Սա մեծ կորուստ է ոչ միայն հայ նկարիչների ընտանիքի, այլև ամբողջ հայ ժողովրդի համար: