Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունն այդ մարդկանց ցանկով կկիսվի ռուսական կողմի հետ, որը փոխանցել է Կիևը։ Մենք երկու տարի չենք կարողացել հասնել նրան, որ մեզ գոնե ինչ-որ մեկը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, տվյալներ տրամադրի մարդկանց մասին, որոնք, իբր, այնտեղ զոհվել են»,- ասել է Զախարովան։ |
«Հայ պատգամավորներին կոչ ենք անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը»․ Զախարովա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet