Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «ՀԵՐՈՍՆԵՐԸ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՎՈՎ Հայկական թելեգրամյան տիրույթում մի տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանցիները հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել։ Տղուն առաջարկում են հանձնվել ու փախչել երրորդ երկիր։ Հրաժարվում է ու մի ամբողջ ադրբեջանական վաշտի «պարացնում»` ամենայն հավանականությամբ, զոհվելով հերոսի պես։ Չգիտեմ, թե երբ է տեսանյութը նկարահանված, գուցե դեռ պատերազմի օրերին։ Փաստ է, որ տղեն նախընտրում է միայնակ կռվել բորենիների դեմ, գուցե մեռնել, բայց ոչ մի դեպքում գերի չդառնալ»։ Դիտեք նաև՝ |