▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը լքեցին նիստերի դահլիճը

«ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները. արդեն 12-րդ օրն է, որ պահանջել ենք ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, Պաշտպանության նախարարի ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում, սակայն այս օրերին տեսնում ենք՝ ինչ լարված իրավիճակ է, երբ Էրդողանի հետ սիրախաղերը ու Ալիևի հայտարարությունները մատնանշում են այն մասին, որ գործ ունենք պետության անվտանգության խնդիրների հետ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Իսկ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը ևս հայտնել է, որ չեն մասնակցելու հարցի քննարկմանը:

/filemanager/uploads/2021/09/week-4/Pativ_unem_Hayastan.jpg

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին