▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետերն արդեն մի քանի անգամ հանդիպել են: Հայաստանն այժմ հրաժարվում է համագործակցությունից, ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կպարտադրենք»,- ասել է այդ երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ներկայում բանակցությունների սեղանին տրանսպորտային և կոմունիկացիոն մի շարք նախագծեր կան:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել էր այս թեմային. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել էր Նաղդալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին