Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որից հետո հանդես է եկել ելույթով:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ բոլոր երկրներին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ օրակարգի բոլոր հարցերով նրանց հաջողվել է կոնսենսուսի գալ։
«Մենք տարին բավական լավ տրամադրությամբ ենք ավարտում։ Ուզում եմ ասել, որ մենք կոնսենսուսի ենք հասել օրակարգի բոլոր հարցերի շուրջ։ Անմիջապես կարող ենք անցնել փաստաթղթերի ստորագրման ընթացակարգին, և կարծում եմ, որ սա լավ նշան և մթնոլորտ է. մենք համաձայնության ենք եկել բոլոր հարցերում», – ասել է Փաշինյանը։
Եվ, քանի որ ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն ավարտվում է, վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար։
«Կարծում եմ, որ մեզ մոտ բավական արդյունավետ, պրոդուկտիվ նախագահություն է ստացվել։ Համոզված եմ, որ կշարունակենք մեր համագործակցությունն այդ ոգով», – նշել է վարչապետը։
Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին