▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը

Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով: Այս մասին պարզ դարձավ րոպեներ առաջ Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ:

Այս տարվա հայաստանյան ազգային փուլին մասնակցում էին 12 արտիստ՝ հատուկ մրցույթի համար գրված երգերով, որոնք ներկայացրին Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հաղթող մասնակիցը որոշվեց միջազգային ու հայաստանյան ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում՝ հավաքելով 168 միավոր:

«Եվրատեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին