«Ինչպես նախորդ 25-30 տարիներին, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն՝ առանց որևէ նախապայմանի»: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Երևանում Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այս ակնկալիքով է ՀՀ-ն մտել երկխոսության գործընթացի մեջ»։ |