Հայաստանը լավ կապեր է ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ. ԱԽՔ
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։ |
Թարմացված․ «Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է, հիմա 10 տոկոսից էլ ցածր է, և սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա և գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, նաև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ |
Թարմացված․ Քննարկվո՞ւմ է արդյոք «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը, եթե այո, ապա իրավական ի՞նչ հիմքերով են նրանք դուրս բերվելու․ «Հայաստանի Հանրապետությունն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, որի մասին Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնական նամակով տեղյակ է պահվել»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ |
Թարմացված․ «ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումը երկար ժամանակ է՝ հայտնում ենք. ակնկալիքն է, որպեսզի ՀԱՊԿ-ը ճանաչի իր պատասխանատվության սահմանը, դա է՝ մեր տարածաշրջանում Հայաստանի ճանաչված 29 800 քառ. կմ տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ։ Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, խնդիրը մնում է օդում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույուցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ |
Թարմացված․ Արևմուտքից որևէ պարտադրանք չկա, որ Հայաստանը փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել, բայց եկեք հասկանանք՝ արդյո՞ք Ռուսատանն իր հարաբերություններն այլ երկրների հետ էլ է փչացրել։ Եթե նայենք՝ բազմաթիվ օրինակներ կան, միայն Հայաստանը չէ. եթե մեկը շատերի հետ վատ է՝ դա շատերի խնդիրը չէ, մեկ հոգու խնդիր է»,- ասաց նա։ |