▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը լցվելու է թուրքերով, ադրբեջանցիներով՝ անկախ նրանից՝ ինչ պայմանագիր կլինի․ Վազգեն Մանուկյան

«Մի նուրբ պրոցես կսկսվի․ անկախ նրանից՝ ինչ պայմանագիր կլինի, Հայաստանը լցվելու է թուրքերով, ադրբեջանցիներով։ Կգան, ինչ-որ խաղաղության պայմանագիր կկնքեն, իրենց տնտեսությունը կանեն, Հայաստանում խոշոր ֆիրմաներ կառնեն, ոնց որ Վրաստանում է տեղի ունենում»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ «հավանական համարո՞ւմ է սցենարը, որ Փաշինյանը «Սյունիքի միջանցքը» չի տալիս, և Ալիևը դա ստանում է պատերազմով»։

«Թուրքիզացիա: Վերջիվերջո, Սյունիքն իրենցը կդարձնեն՝ նույնիսկ առանց պատերազմի։ Այսինքն, հիմա գնում է ամենավտանգավոր պրոցեսը մեզ համար։ Մեր իշխանությունն այնքան է թուլացնում մեր ժողովրդին և այնքան թույլ է իրեն զգում, որ ինքը որևիցե պահանջ, որևիցե խնդիր լուծել չի կարող»,- նշել է Մանուկյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին