▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը

Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: ՌԴ նախագահ Վլ.Պուտինը ողջունել է այդ  որոշումը և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Մաքսային միությանը միանալու որոշման մասին` կարևորելով անհրաժեշտ գործնական քայլերը»,-ասվել է երկու երկրների համատեղ հայտարարությունում:

Նշենք, որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ի՞նչ է Մաքսային միությունը.

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի` Մաքսային միության ստեղծման մասին որոշումն ընդունվել է  2006 թվականին` ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:

Մաքսային միությունը նախատեսում է ստեղծել միասնական մաքսային տարածք, որտեղ չեն կիրառվի մաքսատուրքեր, կկիրառվեն միասնական մաքսային սակագներ և այլն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին