▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պալիգոն են դարձնելու շատ շուտով. Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը գրում է․

Մի երկու անգամ նշել եմ, մի հատ էլ հիշեցնեմ.

ռուս խաղաղապահներին Զվարթնոցից հանել են բացառապես ԱՄՆ-ի պահանջով, որ ՀՀ մտնող օտարերկրյա քաղաքացիների տվյալների ու բեռների զննում ՌԴ-ի կողմից տեղի չունենա:

Այդ շրջանակի՝ ՀՀ-ի գալը առաջնահերթ կապված է Իրանի, Վրաստանի և ՌԴ-ի հետ:

Ի դեպ, ՀՀ նաև արդեն օդային ճանապարհով շատ հետաքրքիր բեռներ ու միջոցներ են մտնում ու նոր չէ:

Հայաստանը պալիգոն են դարձնելու շատ շուտով ու վատագույն սցենարի դեպքում ամեն բան թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ի շուրջ, թե՛ Վրաստանում, թե ՀՀ-ի հարավում սկսելու է միաժամանակ:

Իսկ, այն, ինչ ասօր տեղի է ունենում Կուրսկում դա ունի նաև մեկ այլ՝ ներքաղաքական ու ներիշխանական կողմ՝ էլիտաների պայքար ու ՌԴ նոր ՊՆ-ի դեմ քայլեր: Ավելի չմանրանամ:

Հ.Գ. ՌԴ նախկին ՊՆ նախարար Ս.Շոյգուն դեռ Ելցինի կառավարման փուլից հետո Մալթայի դքսության ասպետ է: Այսօր ՌԴ-ն պահելու համար արդեն տևական ժամանակ մեկնարկած էլիտաների մաքրումը, ներքին պայքարը, մրցակցությունը դեռ շատ ավելի սուր ու հրապարակային դրսևորումներ են ունենալու, ու ռուսական խորքային պետությունը հասկանում է, որ հետդարձի ճանապարհ նա արդեն վաղուց չունի:

Վիտալի Մանգասարյանը գրում է․

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է , որ ուկրաինական զինված ստորաբաժանումներ կարող են հայտնվել նաև Մոսկվայում:

Քոչարյանի հայտարարությանը այդ կոնտեքստում չէի անդրադառնա, եթե նա ուկրաինական բանակի գործողությունների և «Նորդ Օստ»-ի ահաբեկչության հետ զուգահեռ չանցկացներ:

Հիշեցնեմ, 2002 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ահաբեկչական գործողություններ Մոսկվայի Դուբրովկա շրջանում, որի ընթացքում Մովսար Բարաևի գլխավորությամբ մի խումբ զինված գրոհայիններ բռնեցին և պատանդներ վերցրեցին աշխատողների, հանդիսատեսների և երաժիշտների «Նորդ օստ» կինոթատրոնի շենքում (մոտ 900 մարդ): Ըստ որոշ տվյալների այդ ահաբեկչության զոհ են դարձել 174 մարդ:

Անդրանիկ Քոչարյանին ցանկանում եմ հիշեցնել, որ «Նորդ Օստ» ի դեպքերի ժամանակ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում ընդունվել է 1440 բանաձևը, որտեղ այդ գործողությունները, որակվում են, որպես ահաբեկչական գործողություններ(բանաձի սքրինը մեկնաբանությունում) :

Փաստացի ստացվում է , մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մի անգամ Բուչա է գնում, իսկ մեկ այլ առիթով, ուկրաինական բանակի գործողությունները որակում որպես ահաբեկչական:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին