▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք առաջարկների։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ` սադրիչ քայլերից զերծ մնալու կոչ անելով։ ՀՀ ԱԳՆն հուլիսի 3-ին հանդես եկավ հայտարարությամբ` ողջունելով համանախագահների հայտարարությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողություններից և հայտարարություններից զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումն առանցքային նշանակություն ունի պատեհ բանակցային մթնոլորտ ու միջավայր ձևավորելու համար»,–ասաց Փաշինյանը։

http://asekose.am/filemanager/uploads/Aliev-Pashinyan.jpg

Նրա խոսքով` սադրիչ գործողություններ և խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Ըստ Փաշինյանի` հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունության համար։ Վարչապետը հավելեց` այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի գործարկման։


Դիտեք նաև՝


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին