▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին. Փաշինյան

Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է համարել այն փաստը, որ ՌԴ-ն մեծ դեր է խաղում ԼՂ-ում և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, բայց միաժամանակ ընդգծել է, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան ակնկալվում էր։

«Անցած տարվա նոյեմբերի 9-ից տասնյակ մարդիկ են մահացել երկու կողմերից, միջադեպեր են գրանցվել նաև Արցախում։

Այս տարվա մայիսին ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանին․ մեր գնահատականն այն էր, որ ադրբեջանական զորքը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները չսահմանազատված ու չսահմանագծված են, բայց պետական սահման գոյություն ունի, և դա ՀՀ տարածք է։

Համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, թե փաստացիորեն, բացի ճանապարհների ապաշրջափակումից, մնացած բոլոր կետերը իրագործվել են»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Պուտինի հետ դա մի քանի անգամ հեռախոսազրույցի շրջանակում քննարկվել է, խոսքը վերաբերում է ռազմագերիների վերադարձին։

Նիկոլ Փաշիյնանը նաև հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին, ապաշրջափակման թեման ևս կարևոր է, ապա նաև ընդգծել է, որ հայկական կողմն ակեղծորեն հատաքրքրված է, որ լուծվեն այդ հարցերը։

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ հանդիպման նպատակը ոչ թե գոյություն ունեցող խնդիրների մասին խոսելն է, այլ այն, որ այսօր կողմերը կարողացել են որոշումներ կայացնել Հարավային Կովկասում կայունության հասնելու հարցում։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին