Նախիջեւանում Էրդողանը շնորհավորել է ադրբեջանական բանակին հաղթանակի եւ «քաղաքացիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի համար»։
«Մեր ադրբեջանցի եղբայրները հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեցին թուրք ազգի արդարությունն ու ողորմածությունը»,- ասել է նա։
Հետո նա սպառնացել է Հայաստանին՝ ասելով, որ Երևանը պետք է իրեն ուղղված խաղաղության ձեռքը սեղմի ու այսուհետ անկեղծ քայլեր ձեռնարկի։