▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պետք է թքած ունենա և՛ Ռուսատանի, և՛ Արևմուտքի վրա...

Այս ամենի մեջ ամենաշահեկան վիճակում են հայտնվել պոպուլիստներն ու դատարկախոսները, որոնք այս ճակատագրական պահին զբաղված են ցուցամոլությամբ: Ռուսը լավ խոսք ունի (выскочка). նման մարդիկ առավել շահեկան դիրքում հայտնվելու համար իրենց ներշնչել են, որ աներևակայելի հայրենասեր են և իրենց թույլ են տալիս վիրավորել մարդկանց, ովքեր սատարում են Հայաստանի եվրոպական կամ ռուսական զարգացման ուղղությունը. Գիտեք, ես նույնիսկ դեմ լինելով մաքսային միությանը` ավելի եմ հարգում դրան սատարողներին, իհարկե անկեղծ սատարողներին, այլ ոչ թե գործակալներին կամ ազդեցության գործակալներին, քան մտքի անկումից տարապող երևույթներին. էդ որ այդպես խելացի եք, բա ինչի՞ լուծում չեք առաջարկում , բոլորս էլ կարող ենք հիմա կանգնել ու ասել` Հայաստանը պետք է թքած ունենա և՛ Ռուսատանի, և՛ Արևմուտքի վրա, և ինքնուրույն զարգանա` դառնալով աշխարհի ամենաանկախ պետությունը. Բա լինեինք. 22 տարի ունեինք, լինեինք, ով էր մեզ խանգարում 22 տարի շարունակ իրապես պայքարել մեր յուրաքանչյուր խնդրի, մեր օրենքների իրագործման, անկախ դատարանների, գների անհիմն թանկացումների և մոնոպոլիաների դեմ: Ահա այստեղ ուրեմն ես համարձակվեմ ասել` դե եթե չենք արել, իսկ դուք ուրիշ լուծում էլ չեք առաջարկում, ուրեմն Հայաստանի Հանրապետության իրական շահը գիտակցող մարդն այսօր ռեալ հասկանում է, որ մենք այն դրության մեջ չենք, որ սաղի վրա թքենք, թե չէ` որ մեզ վրա թքեցին, վերջը կարող է շատ տխուր լինել, ընդ որում, մեր վերջը, ոչ թե ձեր, որովհետև դուք առաջիններից եք փախնելու, իսկ մենք մնալու ենք մինչև վերջ մեր երկիրը ծաղկացնելու հույսով:

Հայաստանի Հանրապետության պետական շահն այսօր վտանգված է, մենք ունենք երկու տարբերակ, որովհետև այս 22 տարիների ընթացքում այնքան ենք թուլացել, որ այլընտրանք որևէ մեկը մեզ չի առաջարկում , հետևաբար պոռոտախոսությամբ զբաղվելու փոխարեն, նստեք ուսումնասիրեք, թե որ ճանապարհն է մեզ բերելու հզորացման ու զարգացման , որպեսզի վաղը Հայաստանի Հանրապետությունը ավելի ուժեղ դուրս գա այս տխուր իրավիճակից, լինի տնտեսապես զարգացած և ավելի առաջադեմ ու զարգացած բոլոր ոլորտներում:

Իսկ հիմա իրականում դուք ինքնորոշում չունեցող մարդիկ եք, ընդամենը օդ կրակող, որովհետև յուրաքանչյուր արտահայտելիս և այն դիրքորոշում դարձնելու համար պետք կարողանաք առաջարկել լուծումներ և ելքեր, ընդ որում` հիմնավոր., հակառակ դեպքում դուք վերածվում եք պոռոտախոս պոպուլիստի դասական իմաստով:

 

Արմեն Չիբուխչյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին