▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2022թ. բյուջեի նախագծի քննարկմանը: «2022թ. բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում ու բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում:

2022թ. պաշտպանական բյուջեն 2021թ. պլանի համեմատ ավել է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Հետևողականորեն շարժվելու ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերը զարգացնելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ 2022 թվականի համար նախատեսում են 7 տոկոս տնտեսական աճ:

Դիտեք նաև՝ 

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին