▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել մեր ազգային և պետական շահի հակասող նախաձեռնության պատճառով

«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,- այսօր՝ մայիսի 31-ին, նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է Արա Այվազյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարի հրաժարականի պատճառը Ալիև-Փաշինյան ուղիղ կապի միջոցով ՀՀ իշխանությունների հակահայ պահվածքն է, որը լուրջ բունտ է հասունացրել ԱԳՆ-ում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին