a1plus.am-ը գրում է. «Հայաստանի բանակի չափ այստեղ ոստիկան է հավաքվել մարդկանց ուժով վախեցնելու, ի՞նչ անելու։ Եկա ոստիկաններին ասեմ, որ քիչ են մի 2000 հոգի էլ հավաքվեն, որ ավելի վախենալու լինի, ի՞նչ են ուզում անել էլի, ի՞նչի են ուզում հասնեն»,- իր ներկայությունը Աֆրիկյանների ակումբի մոտ այսպես բացատրեց դերասան Հովհաննես Ազոյանը։
Ինչ վերաբերվում է անգամ այս պահին քանդվող Աֆրիկյանների տանը, դերասանը կարծում է. «Ես գիտեմ, որ սա պատմամշակութային արժեք է և լավ կլինի, որ այն պահպանվի, եթե սա արժեք է ներկայացնում, ինչի՞ են քանդում, նոր բան են ուզում կառուցել՝ թող կառուցեն՝ հինը պահպանելով»։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում