▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ընտրանին պարտվեց Իտալիային

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրի իր հանդիպումը:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած ընտրանին Երևանում ընդունեց Իտալիայի ազգային հավաքականին: Լարված պայքարում անցած խաղն ավարտվեց Իտալիայի հաղթանակով՝ 3-1:

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով:

Հանդիպման 11-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը:

Մանչինիի ֆուտբոլիստները գոլի հետո ակտիվացան ու կարողացան հավասարեցնել հաշիվը: Եզրից կատարած փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Անդրեա Բելոտին:

Առաջին խաղակեսի վերջում մեր ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին պայքարեց ու կարող էր նույնիսկ հաղթանակ կորզել: Մի քանի անգամ արագ հակագրոհներից հետո մեր ընտրանին չկարողացավ հաջող եզրափակել գրոհը:

Իտալիայի ընտրանին էլ օգտվեց իր հնարավորություններից ու հաղթանակ կորզեց: Նախ, 77-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին առաջ մղեց իր թիմին: 80-րդ րոպեին էլ Բելոտին դուբլի հեղինակ դարձավ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը պարտվում է ու 6 միավորով 3-րդ տեղում է: Իտալիան 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին