▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինձ հետաքրքիր չէ, որ այսօր էլ պահում եք ամուր կապեր նախկինների հետ․ Բաբաջանյանը՝ որոշ իշխանավորներին

Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես «Մաֆիա» խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող. Բադասյան

450 հազարի ձնծաղիկ ու «ռաշիրիտելի կրիշկա»․ Դիանա Գասպարյանի գնումների պլանը

«Հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց․ Միքայել Մինասյան

«Արցախից Ռուսաստան արտահանվել է շուրջ 3 տոննա ոսկի՝ տարօրինակ գնով». Տիգրան Խզմալյան

Ձև չի՝ իրոք պահում ենք կանոնները. Փաշինյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

Քրիստինե Մելքոնյանը հրաժարվել է Վանեցյանի հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականություններից

Եթե պատգամավորին կողքից, դեմից, հետևից հարվածում են, ինչո՞ւ ոստիկանություն բերման ենթարկվածին չծեծեն

«269 ծանր, 51 ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին».. . .

Պարետատան այսօրվա նիստում քննարկեցինք և չբացառեցինք կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան

Կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ գործ ունենք. վարչական լծակներն ավելի կխստացվեն. Փաշինյան

Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը ԼՀԿ անդամ է. Թագուհի Ղազարյան

Պատգամավորին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով կալանավորվածն ազատ է արձակվել

Հասկանում ե՞ս, որ, եթե նույնիսկ գնանկում լինելու էր, ապա դու արագացրեցիր. Նախկին թաղապետը՝ Մարությանին

Եթե բոլորով կրծքով փորձեն պաշտպանել թալանչի ու հանցագործ դատավորներին` չեն կարողանալու. Բաբաջանյան

ՃՈ ծառայություն՝ արտակարգ դրության ընթացքում

823 կասեցում, 3870 մշտադիտարկում․ ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ աշխատանքը

Տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե հիվանդությունից... «Իմ Քայլ»-ի պատգամավոր

Պետությունն իրավիճակին չի տիրապետում. կորոնավիրուսով վարակված հայ երիտասարդի եթերը՝ հիվանդանոցից

Օճառաջուրը շփում եք շենքերի վրա․ սա՞ է ախտահանում

Դիմակի դեֆիցիտ չի լինի

Մյուս անգամ մի քիչ կարճ վերնագրերով նախագծեր բերեք․ ԱԺ նախագահը՝ փոխնախարարին

Դուք բանակում անգամ չեք ծառայել, գնացե′ք, ծառայե′ք...Հռիփսիմե Առաքելյանն՝ իմքայլականներին

Անշարժ գույքի գներն անկում կապրեն, քանի հնարավորություն կա՝ բարձր գնով վաճառենք․ Հայկ Մարության

Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը

Հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում․ Սերժ Թանկյան

Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու մասին․ Արսեն Թորոսյան

Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. նոր նշանակումներ Արցախում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն. . .

Վարակի տարածման ձևերից մեկը՝ կենտրոնացում

Ալեն Սիմոնյանը տեսաուղերձ է հղել վրացիներին

Քաղաքական մշակույթի մասին խոսող մարդը ինչպե՞ս կարող է դուրս գալ դահլիճից, երբ խոսում են իր. . .

Ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերենք, COVID-ի հետ կապված հարցերը խաղից դուրս թողնել.. . .

Տան հեռուստացույցն ընկել է վրան. Գևորգ Դերձյանը՝ 5-ամյա երեխայի մահվան մասին

Կատակ չեմ անում. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը՝ Էդմոն Մարուքյանի գրառմանը

Մեր մարմինը գրեթե միշտ եղել է դիմակներով․ Հայկ Մարության

Իշխանությունները կգան ու կգնան... Արամ Ա. Կաթողիկոսի պատգամը 

Նիստը ես վարեմ, դուք գա՞ք, առաջարկեք նախագիծն օրակարգից հանենք․․․Հայկ Մարության

Թույլ չենք տալու, որ ԱԺ֊ն Մուամմար ալ-Կադդաֆի անվան խորհրդարանի վերածեք... Էդմոն Մարուքյան

Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ Ձեր փոխարեն․ Անի Խաչիկյանը՝ «Իմ քայլ»-ին

Սպանություն Աբովյանում․ եկեղեցու մուտքի մոտ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Լայվերով, սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել

Օ՜, իմ սիրելի իշխանության ներկայացուցիչներ, ինչո՞ւ եք պաշտպանում բանկերին․ Ուրիխանյան

Առաջարկում եմ առանց էմոցիաների ինձ ուղարկեք տեղեկատվությունը․ Սոֆյա Հովսեփյան

Դուք ծափահարել եք, երբ արդարացնում էին բռնությունը... Մարուքյանը՝ Միրզոյանին

Սա խայտառակություն է... Ռուբինյանը՝ Մարուքյանին

4 մահ և 289 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 7402

Բարձրաստիճան շատ պաշտոնյաների այսօր հրաժեշտ կտանք. Արայիկ Հարությունյան

Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք. Զոհրաբ Մնացականյանի ելույթը Բաթումիում

Հուլիսի 11-ին Վրաստանում մեկնարկեց Բաթումի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ վերջինիս նախագահ Դոնալդ Տուսկը՝ «Եվրոպան նոր տասնամյակի նախաշեմին» խորագրով։
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ երրորդ նստաշրջանում՝ «Արևելյան գործընկերությունը` որպես ժողովրդավարական փոխակերպման գործոն» խորագիրը կրող քննարկմանը։
Արևելյան գործընկերության՝ որպես ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնության համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Արևելյան գործընկերությունը պարզապես Եվրոպական հարևանությամբ բնորոշվող ինչ-որ տարածաշրջան չէ, այլ ընդհանուր արժեքների վրա հիմնված Եվրոպայի մասն է:

 

 

 

«Դրանք մեր ըդնհանուր արժեքներն են․ արժեքներ, որոնք մենք ընտրեցինք որպես մեր պետականակերտման հիմք 1991թ. անկախության հռչակման առաջին իսկ օրվանից։ Երբ մենք օրինագիծ ենք մշակում, ապա այն ուղարկում ենք հենց Վենետիկի հանձնաժողովին, այլ ոչ թե այլ կառույցի, քանի որ մենք ցանկանում ենք դիտարկել այդ օրինագծի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Եվ հենց այս համատեքստում է, որ Եվրոպական միությունը 28 տարի շարունակ եղել է Հայաստանի համապարփակ անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկը հենց ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արժեքների ներդրման տեսանկյունից»։ Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորեց հանրային կառուցների դերը՝ արժեքները կիրառական դարձնելու առումով: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն իր շարունակական աջակցությամբ և ամուր ինստիտուտների կառուցման մեջ ներգրավվածությամբ ստանձնել է Հայաստանում իրապես ուժեղ ժողովրդավարություն կառուցման գործում կարևոր գործընկերոջ դերը. սա է ընկած ԵՄ հետ համագործակցության առանցքում:
«Ժողովրդավարությունը Հայաստանի մասին է: 2018 թ. ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի ցույց դրեցին Հայաստանի կառույցների ուժը և կարողությունը՝ արձագանքելու նմանօրինակ փոփոխությունների և մեզ բարձրացնելու ժողովրդավարության զարգացման առավել բարձր մակարդակի: Սա մի բան էր, որ հնարավոր չէր անել մեկ օրում. սա տարիների ընթացքում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մամուլի ամրապնդման արդյունք էր»: Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն արձանագրեց, որ առկա են ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների արժեզրկման միտումներ, ինչն իրապես մտահոգիչ է և ենթադրում է միասնական ջանքերի գործադրում:
ԱԳ նախարար Մնացականայնն ընդգծեց, որ 2018 թ. կարևոր առաջընթացի տարի էր, որը վերաբերում էր բացառապես Հայաստանին և որևէ առնչություն չուներ աշխարհաքաղաքականության հետ․ իրողություն, որը հեշտ չէր գործընկերներին ներկայացնելու առումով: «Մենք շատ համբերատար անդրադառնում էինք այս հարցին. Հայաստանում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական զարգացում չէ: Պետք չէ փորձել ինչ-որ արտաքին ենթատեքստ փնտրել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում, քանի որ դրանք պարզապես չկան»: 
Արևելյան գործընկերության երկրների անվտանգության մարտահրավերի համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց. «Հայաստանի համար Թուրքիան հանդիսանում է անվտանգության սպառնալիք: Արդեն 27 տարի է՝ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը, որն ուղեկցվում է արդարության ժխտողականությամբ. սա անվտանգության սպառնալիք է մեզ համար»: 
Իր ելույթում նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ ընդհանուր եվրոպական արժեքները չեն ստորադասվի նոր գործընկերներ, նոր հնարավորություններ, դիվերսիֆիկացման ուղիներ փնտրելու ճանապարհին, և ԵՄ-ն անսասան կլինի դրանք պահպանելու իր սկզբունքային դիրքորոշման մեջ:
Իր ելույթում նախարար Մնացականյանն ընդգծեց նաև քաղաքացիական հասարակության  առաջնահերթ կարևորությունը՝ շեշտելով, որ անհնար է հաշվի չառնել նրանց դերակատարությունը, քանի որ նրանք հանրային քննարկման և որոշումների կայացման անբաժան մասն են կազմում։ «Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գորընկերության համաձայնագրի համատեքստում մենք որդեգրել ենք ընդհանուր քննարկումներ անցկացնելու նոր աշխատելաոճ՝ քաղաքացիական հասարակության լայն ներգրավվմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին