▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի Հանրապետությունը սա է․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը սա է․ Փաշինյան

«Եկեք նախ արձանագրենք՝ ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ կարողանանք հստակ ձևակերպել, թե որտե՞ղ, ինչպե՞ս Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ ու որտե՞ղ է, որ, հնարավոր է, չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ ցույց տալով մակետը. «Հայաստանի Հանրապետությունը սա է»,- ասաց նա:

«Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- հավելեց Փաշինյանը՝ չբացառելով դելիմիտացիայի գործընթացի սկսումը Տավուշի մարզից:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին