Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի հետ։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:1 հաշվով։
25-րդ րոպեին Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասը գրավեց թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Միլոտ Ռաշիցան։
Հաջորդ ընկերական մրցախաղը Հայաստանի թիմը կանցկացնի մարտի 26-ին՝ Պրահայում հյուրընկալվելով Չեխիայի հավաքականին։
Դիտեք նաև՝