▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի հավաքականի համար խաղն ավարտվեց 43-րդ րոպեին». Կապառոս

Հայաստանի հավաքականի համար խաղն ավարտվեց 43-րդ րոպեին՝ Արման Հովհաննիսյանի կարմիր քարտից հետո: Մինչ այդ մենք հավասարը հավասարի պես խաղացինք անչափ ուժեղ հավաքականի հետ, այսօր հետխաղային ասուլիսում մեկնաբանելով Շոտլանդիայից կրած պարտությունը Ազգերի լիգայի չորրորդ տուրի տնային խաղում՝ ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

«Երկու կարմիր քարտերից Կամո Հովհաննիսյանինն այլ դրվագ էր, ավելի շատ խաղային էր: Արման Հովհաննիսյանի կարմիր քարտը պետք է վերլուծել, իրավիճակը քննարկել ֆուտբոլիստի հետ: Շատ ցավալի է, որ այսպես ստացվեց: Կարծում եմ՝ թիմը մինչև Արման Հովհաննիսյանի կարմիր քարտը շատ լավ էր խաղում: Կարողացանք հանկարծակիի բերել մրցակցին 4 պաշտպանով, գոլային պահեր ստեղծեցինք, բայց այս խաղն ավարտվեց 43-րդ րոպեին:

Սառանասիրտ է պետք վերլուծել այս ամենը: Պետք չէ շատ ճնշում գործադրել այդ տղայի վրա: Նա շատ սիրված է թիմում: Պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ, վերլուծել և հասկացնել, որ անթույլատրելի է նման իրավիճակում այդպիսի պահվածքը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի Երևանում ընդունեց Շոտլանդիայի ընտրանում և 1-4 հաշվով պարտություն կրեց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին