«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, որոշ քայլեր արվել են». Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Այդ գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ համակարգված։ Հայաստանում սա որոշակի մտահոգություն է առաջացնում, բայց մենք ժողովրդավարական երկիր ենք։ Ինչքան էլ երկկողմանի լինի կարգավորման գործընթացը, մենք բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք ողջ Հարավային Կովկասում կայունության համար»,- ասել է նա։ Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է չշեղվել, լինել անկեղծ այս հարցում. «Մենք անկեղծ ենք, տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ անկեղծ է»։ |
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգված է Ադրբեջանի հետ». Չավուշօղլու
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet