Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ քննարկում է Հայաստանի 8 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը, գրում է Report-ը։
«8 գյուղերի վերադարձի շուրջ բանակցություններ են ընթանում: Ոչ ոք կասկած չունի, թե ում են պատկանում այդ բնակավայրերը։ Մեր դիրքորոշումն արդար է»,- ասել է նա: