ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը իր թվիեթերյան իր միկրոբլոգում գրառումներ է կատարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»,- գրել է Տուսկը:
Նա գրել է նաեւ, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում՝ ցուցաբերելով քաղաքական կամք՝ դրա լիակատար վավերացման և իրականացման համար։