▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է. Սերժ Սարգսյան

Որևէ մեկը չի զարմանա, եթե ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նա զրպարտել է ինձ այն առումով, որ ես իբր կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել։ Իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքեց և պահանջեց, որ այդ, այսպես ասած, նամակները հրապարակեն։ Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան չէր եղել»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, թե արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր.

«Արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր։ Մնացած ողբերգություններն ընդամենն այդ արհավիրքի հետևանքներն են»,-ասաց Սարգսյանը։

***

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ոսկեպարցիների հայտարարություններին, թե իրենց եթե զենք տան, կպայքարեն, պատասխանեց. «Դա կլինի արկածախնդրություն: Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել։ Չի կարելի նման բան անել։

Հարցին՝ իսկ ինչ պետք է անել, ասաց. «Բողոքեն սեփական իշխանությունների դեմ և չսադրեն ադրբեջանցիներին, որպեսզի նրանք ինչ-որ բան չսկսեն: Ոչ թե պետք է հրացան վերցնել ու փորձել սահմանը պահել, այլ պետք է հավաքվել, գալ, իշխանությանը պարտադրել, որ փոխեն որոշումը»։

Ըստ նրա, ոչ թե պետք է հրացան վերցնել ու փորձել սահմանը պահել, այլ պետք է հավաքվել, գալ, իշխանությանը պարտադրել, որ փոխեն որոշումը»։

***

Տավուշին սահմանակից 4 բնակավայրերի պատկանելության հարցի մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Երբ խոսում ենք որևէ գյուղի տարածքի մասին, պետք է նկատի ունենալ, թե որ քարտեզով եք ասում: ...Շատ մեծ խնդիրներ են լինելու։ Կարծում եմ, որ նույնիսկ մինչև այդ որոշումն ընդունելը նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի խաղաղ ապրելու, թե ինչից ելնելով նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պետք է անվնաս թողնեն»։

***

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գնացել ԼՂ և ասել, որ չի բացառվում, որ մի օր հավաքվեն Երևանում և երգեն «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»։

«Այդպիսի խոսակցություն եղել է, բայց այլ բովանդակությամբ։ Ես 2016 թ., գնացել եմ Ստեփանակերտ, գնացել եմ և հավաքել եմ, հրավիրել եմ, խնդրել եմ։ Եկել են ղեկավարությունը և, հիմնականում, ԱԺ պատգամավորները, և ես նրանց կշտամբել եմ իրենց թուլակամության, ոչ հստակ դիրքորոշման համար։ Սա մեկ: Նրանք ինձ հարցրել են՝ ո՞նց եմ տեսնում, ինչպե՞ս պետք է ավարտվեն այդ բանակցությունները և, ընդհանրապես, ԼՂ ճակատագրի հետ կապված։ Ասել եմ, որ ես լրացուցիչ որևէ ասելիք չունեմ։ Իմ ասելիքն այն է, ինչ ես հրապարակային ասել եմ։ Այն է՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին ետ վերադարձնեն ադրբեջանական այն 5 շրջանները»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ Արցախի պատգամավորների թուլակամությունն ինչո՞ւմ էր կայանում, նախկին նախագահը պատասխանեց. «Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինում մե՜ծ-մե՜ծ խցանումներ կային:

Եվ իրենք ինձ հարցրել են՝ բա ո՞րն է Ձեր նպատակը։ Ինչո՞ւ պետք է մենք հող տանք։ Ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվեք Երևանում և երգեք՝ «Ստեփանակե՜րտ, Ստեփանակե՜րտ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին