▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի մշակույթը մոնոպոլիզացվում է. մենաշնորհը վերցնում է Արմեն Սմբատյանը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հրատապ Լուրերը գրում է.

Ես մեղավոր չեմ, ինքն է. կամ նորից շահարկվում է ՀՀ նախագահի անունը

Հայաստանի մշակույթը նույնպես մոնոպոլիզացվում է: Այս գործի մենաշնորհը փորձում է վերցնել Մոսկվայում ՀՀ Նախկին դեսպան, այժմ ՀՀ Նախագահի նորաթուխ խորհրդական Արմեն Սմբատյանը: Վերջինս տևական ժամանակ դուրս էր մնացել հանրության ուշադրությունից, սակայն նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում՝Մոսկվայում ՀՀ Դիվանագիտական համարների վաճառքի շուրջ ծագած սկանդալի ժամանակ, որն ըստ լուրերի և բերեց վերջինիս պաշտոնանկությանը:

Սույն պարոնը անկեղծ ասած դեռ վաղուց է երազում մոնոպոլիզացնել ՀՀ մշակույթը և կարելի է ասել, որ սուսիկ փուսիկ իր գործը արդեն հասցնում է ավարտին:
Կոնսերվատորիան վաղուց արդեն Սմբատյանների ընտանիքի ոստայնն է: Վերջինս այնտեղ նույնիսկ իր առանձնասենյակն ունի, որտեղ ծվարել է նաև Սմբատյանի տղայի երիտասարդական կոչվող նվագախումբը:

Ի դեպ, կոնսերվատորիային կից բարձրահարկ շենքը Արմեն Սմբատյանի Ռեկտոր եղած ժամանակ ներկայացվեց, որպեսզի այնտեղ կառուցվի հանրակացարան նույն կոնսերվատորիայի համար, սակայն այն կառուցելուց հետո, մինչև օրս այնտեղ է բնակվում Արմեն Սմբատյանի որդիներից մեկը: Ավելին այդ շենքը երբևէ չի ծառայել կոնսերվատորիային, բնակարանների մեծ մասը վաճառվել են, մի մասն էլ նվիրաբերվել պաշտոնյաներին:

Արմեն Սմբատյանի հերթական դրածոն նշանակվեց Կամերային երաժշտության տան տնօրեն՝ սրանով վերահսկողության տակ վերցրվեց նաև այս ոլորտը:
Սմբատյանին հաջողվեց իրենով անել նաև Արամ Խաչատրյան հիմնադրամը, այսուհետ ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխարեն այնտեղ Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ գեղգեղում է երիտասարդական նվագախումբը: Սմբատյանին հաջողվեց նաև փոխել օպերայի տնօրենին, նշանակելով իր հերթական դրածոին:

Նորանշանակ տնօրենի շրջապատից հայտնի դարձավ, որ ՀՀ Մշակույթի սեփականաշնորհումը հասել է իր վերջին փուլին, այսինքն ՀՀ մշակույթային կյանքից վերացվում են Սմբատյանների բոլոր ընդիմադիրները, սակայն որպեսզի ամեն ինչ լինի սուսիկ փուսիկ, Սմբատյանը որոշել է փոխել թատրոնի կանոնադրությունը, որով մի հարվածոով ազատվում է Սմբատյանի ընտանիքին չծառայող մշակույթային գործիչներից:
Ավելորդ ենք համարում նշել, որ ՀՀ Մշակույթի Նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես Սմբատյանի դրածոն է: Վերջինս հանրության մեջ հայտնի դարձավ ՀՀ մշակույթային արժեքները՝ Գառնին և Զվարթնոցը «փարթիների» համար վարձակալությամբ տալով և բնական է, որ ՀՀ Պետբյուջեից հատկացված գումարները նույնպես տեղաբաշխվում են Հասմիկ Պողոսյանի հովանավորի թույլտվությամբ և միայն իրեն պատկանող մշակույթային օջախներում: Էլ չասենք, որ առյուծի բաժինը հասնում է Սմբատյանի տղայի երիտասարդական նվագախմբին, որը սպունգի նման ծծում է մշակույթին հասանելիք փողերը:

Ի դեպ,  օպերայի տնօրենի մերձավոր շրջապատից հայտնի դարձավ, որ վերջինս իր նշանակման հետ կապված խնջույքի ժամանակ՝ գինովցած հայտարարել է, որ օպերայի թատրոնը նոր գլխավոր դիրիժոր պետք է ունենա և ակնարկել է Սմբատյանի ցեղից մեկին, հավանաբար գինին իր գործը արած է եղել և մեր վաստակաշատ տնօրենը այդ պահին անկեղծացել է և նեղվել:

Մենք չէինք անրադառնա այս թեմային եթե չլիներ մի բայց:
Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը իր ցանկացած այս կարգի մոնիպուիլացիան իրականացնում է ՀՀ նախագահի և առաջին տիկնոջ անվան տակ, շուռ գալով դեպի նախագահի նկարը, ձեռքով ցույց են տալիս և հայտարարում՝ «ես կապ չունեմ, ինքն է որոշել»:

Ինչն է զարմանալի, ՀՀ Նախագահը վերջերս իր տված ասուլիսում բառացի նկարագրեց մեր պաշտոնյաների այդ գործողությունները և խստիվ դատապարտեց այդ երևույթը, սակայն հավանաբար Սմբատյան –Պողոսյան դուետը դեռ չի լսել նախագահի զգուշացումը, կամ էլ լսել է բայց իրեն արտոնյալ համարելով մտածում է, որ այս անգամ էլ մեղմ ասած կպլստան, ինչպես պլստացել է Լևոնի և Քոչարյանի օրոք:

Սույն պաշտոնյայի և նրա մշակույթային ընտանիքի սուսիկ փուսիկ, ՀՀ Նախագահի և առաջին Տիկնոջ անվան տակ կատարվող գործունեությանը կանրադառնանք ավելի մանրամասն մեր մյուս հրապարակումներում:

Շարունակելի…

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին