Բելառուսի նախագահը պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին:
Նա նշել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արվել է Արցախի հարցը գումարով լուծելու առաջարկ, սակայն Սարգսյանը հրաժարվել է այդ առաջարկից:
«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա, եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,- «Беларусь 1»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որում Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը:
Տելեգրամյան ալիքները գրել էին, որ 2018թ. Դուբայում Ալիևի ներկայացուցիչը նման առաջարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանին։
Դիտեք նաև՝