Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են, այս մասին գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Եվ այսպես,
2020-ի փետրվարին նիկոլենք հայտարարում էին, որ պատրաստ են Քովիդի դեմ պայքարին, ինչը փառահեղ կերպով տապալեցին:
2020-ի դեկտեմբերին նիկոլենք հայտարարում էին, որ գիտեին, որ պատերազմ է լինելու, ուղղակի օրն ու հարվածի տեղը չգիտեին:
Պատերազմի ամեն մի օրը, ձևը, կազմակերպչականն ու հետպատերազմյանը տապալեցին:
2021-ին ՀՀ սահմանների դիրքային կահավորումն ու սպառազինության վերականգնումն ու մարտունակության բարձրացմանն ուղղված քայլերը տապալեցին: Գերիների վերադարձը տապալեցին:
2022-ի սեպտեմբերին ստացան մինի պատերազմ Ջերմուկում և 1 օրում տվեցին 200-ից ավել զոհ ու նոր գերիներ:
2023-ի գարուն-ամառ սեզոնին վերջնական տապալեցին Ռուսաստանի հետ մազից կախված դաշնակցային հարաբերությունները:
2023-ի աշնանը տապալեցին Արցախը ու արցախահայության բռնի տեղահանության հետևանքների արագ վերացումը, չնայած, հայտարարում էին, որ պատրաստ են:
Սա գրում եմ պատմաբանների համար, որ շատ էս կողմ, էն կողմ չընկնեն ժամանակաշրջանն ուսումնասիրելիս: Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են»,- գրել է Մխիթարյանը: