Դիտեք նաև՝
«Մենք ասում էինք՝ «եկեք շարժվենք դեպի նորմալիզացում», բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրն անրաժեշտ է»,- այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է Բաքվի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի Երևանի ցանկացած ընտրությանը»,- վստահեցրել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ Հայաստանին ոչինչ չեն թելադրելու կամ պարտադրելու: