▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ղեկը ձեռքերում պահողը բողոքում է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս դավաճանությունն ավարտին հասցնել. Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ` Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գործողությունները թույլ չեն տալիս սկսել սահմանազատման գործընթաց։ Այսինքն` Հայաստանի ղեկը ձեռքերում պահողը բողոքում է, որ Ադրբեջանի ղեկավարի գործողություններն իրեն թույլ չեն տալիս դավաճանությունն ավարտին հասցնել և գործել ամենամեծ դավաճանությունը։

/filemanager/uploads/2020/01/week-1/hayk_martirosyan.jpg.jpg

Բայց այստեղ անգամ դա չէ կարևորը։ Այլ այն, որ այդ բողոքով` տպավորություն է ստեղծում թե դեմարկացիա-դելիմիտացիան Հայաստանի համար լավ բան է և թե, իբրև թե, Ալիևը խոչընդոտում է դրան, որովհետև իբրև թե դա Հայաստանի համար լավ է։ Հենց այստեղ է թաքնված պլանավորված դավաճանության խաղի բանալին։ Տեղի է ունենում դավաճանության ոչ միայն նորմալիզացիա, այլև` դրա ցանկալիության ստեղծում։ Այդպես շուտով մի խումբ հայեր կսկսեն պահանջել դեմարկացիա-դելիմիտացիա, որ հենց Ալիևի և Մոսկվայի պլանն է։ Ճիշտ այնպես` ինչպես երեք տասնամյակ առաջ մի խումբ դավաճանների նախաձեռնությամբ վերամիավորված Արցախը պոկվեց Հայաստանի Հանրապետությունից և անմիտների զանգվածները սկսեցին տարփողել Արցախի անկախության դավաճանական գաղափարը։ Մենք մշտապես ենթարկվում ենք դրսից պարտադրվող և մեզ ոչնչացնող գաղափարներին, որդեգրում դրանք և սկսում պայքարել հանուն դրանց։ Եվ ինքնաոչնչացվում ենք` ինքներս իրականացնելով թշնամիների ծրագիրը։ Սա է մեր կործանման մեխանիկան»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին