«Պարոն Փաշինյանը, ըստ էության, միշտ պնդել է, որ զորքը չի կարող օգտագործվել ներքին զինված խռովությունները ճնշելու համար, բայց նույն պարոն Փաշինյանն իր գործողություններով ասում է, որ կարելի է Ղազախստանում ՀՀ զորքերն օգտագործել՝ ներքին զինված խռովությունները ճնշելու համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Ղազախստան՝ խաղաղապահ ուժեր ուղարկելու ՀՀ վարչապետի որոշմանը: «Այսինքն՝ Հայաստանի զորքերը, ըստ նրա, չեն կարող օգտագործվել ՀՀ ներսում զինված խռովությունները ճնշելու համար, բայց կարող են օգտագործվել Ղազախստանում՝ զինված խռովությունները ճնշելու համար»,- հավելեց փաստաբանը: Դիտեք նաև՝ |