«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ՝ Հարութ Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը՝ ամբողջությամբ զինված զինամթերքով՝ ապօրինի հատելով պետական սահմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ 2 զինծառայողների հետ կապն ընդհատվել է և կատարվում են որոնողական աշխատանքեր: Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, ՀՀ ՊՆ-ն հերքել էր: Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան:
|
Հայաստանի ԶՈՒ 2 մոլորված զինծառայողները Ադրբեջանում ձերբակալվել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet