Բլոգեր, լրագրող Արամ Գևորգյանը գրում է. «Հավանաբար տեսել եք այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիներն իբր թե վիրակապում են ուսից վիրավոր մեր զինվորին։ Զինվորը ժամկետային զինծառայող, 2002-ին ծնված Դավիթ Գիշյանն էր։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը... Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ թշնամու «մարդասիրության» մասին. նկարները, ի ցույց աշխարհի ցուցադրեն, որ տեսեք-տեսեք, մենք վիրակապում ենք հայ զինվորին, իսկ հետո սպանեն ու մարմինն ուղարկեն Հայաստան։ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամ ալիքում
Լույսերի մեջ մնաս, Դավի՛թ ջան»։ |
«Հայաստանին են հանձնել Դավիթի մարմինը, ում վերքերը վիրակապում էին ադրբեջանցիները»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet