▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանն անում էր 3 քայլ, և Ադրբեջանը հայտնվում էր պատմության գիրկը». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պարտվեց պատերազմում՝ թեպետ կարող էր հաղթել. «Հայաստանն անում էր 3 քայլ, ու Ադրբեջանը հավերժականորեն փախնում էր պատմության գիրկը. լուծում էր Սարսանգի հարցը, Մարտակերտի ռազմաճակատը վերացնում էր, երկրորդ, «Տոչկա-Ու»-երով հարվածում էր Բաքու-Ջեյհան նավթամուղին, երրորդ, միջուկային թափոնները շաղ էր տալիս հարավային ռազմաճակատում:

Էլ չեմ խոսում այն մասին, որ էդքան «Իսկանդեր» ունեինք, որ, ոնց որ դիտմամբ, չօգտագործեինք»: Բագրատյանի խոսքով՝ Բաքու-Ջեյհան նավթամուղին հարվածելու վերաբերյալ ՀՀ նախագահը հարցազրույց էր տվել ու ասել, որ մենք բարբարոս չենք. «Նրանք հարձակվել, մորթում են մեզ, սա ասում է՝ մենք բարբարոս չենք»:

Հայելի ակումբում կայացած ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին