«Էն որ Հայաստանը ոչինչ չի ստացել, դա ճիշտ է: Որովհետև էն ինչ խոսացվել ա, էդ հլա հարց ա: Այ էն, ինչ կարա ստանա... Դուք պատկերացրեք, ես ասուլիսում էլ ասացի, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք: Մենք մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք: Եվ ընդ որում Հայաստանը՝ որպես պետություն, իրա բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե էն, ինչ որ մենք ուզում ենք անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական: Սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե, հասկանո՞ւմ եք»,- ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց Փաշինյանը: |
«Հայաստանն իր պատմության մեջ կադաստրի վկայական չի ունեցել»․ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet