ՀՀ-ն ու ՌԴ-ը քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հնարավորությունը։
Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․
«Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում տեղակայված են ՌԴ սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, իրավիճակի հանգստությանն ու կայունությանը։ Այո՛, կա քննարկում, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շահերի հիման վրա»,- նշել է նա։