▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում 17-20 աստիճանով կցրտի. Գագիկ Սուրենյան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հայաստանում հունվարի 19-22-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով» ,– Facebook-ի իր էջում գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին